Շարժայում մեկնարկած շախմատի «Գրան Պրի» մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը միավորը բաժանեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ և 1 միավորով Ռիչարդ Ռապպորտի, Դին Լիրենի, Դմիտրի Յակովենկոյի, Ջոն Լյուդվիգ Համմերի, Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսի, Ալեքսանդր Ռյազանցևի, Հոու Յիֆանի, Հիկարու Նակամուրայի, Պավել Էլյանովի, Ալեքսանդր Գրիշչուկի և Յան Նեպոմնյաշչիի հետ բաժանում է մրցաշարային աղյուսակի 4-ից 15-րդ հորիզոնականները:
Միանձնյա առաջատարը 2 միավորով ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է:
2-3-րդ տեղերում են Մայքլ Ադամսը և Շախրիյար Մամեդյարովը՝ 1,5-ական միավորով:
Այսօր Արոնյանը սևերով խաղալու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ, հաղորդում է Armnoc.am-ը: