Սուրենյան. ՀՀ-ում ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա

12:06     20 փետրվարի, 2017

Փետրվարի 24-ից սկսած Հայաստան կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Ինչպես և խոստացել էինք մոտենում է երկար սպասված գարունը: Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով, ինչի արդյուքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը»,- նշել է նա:

Ցերեկային ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն: Սուրենյանի հավաստմամբ, Տավուշի և Սյունիքի Հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12...+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ +5... +6 աստիճանի:


© armedia.am