Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի աշխատակազմի կողմից ներկայացվել է առաջիկա երեք տարիների զարգացման ծրագիրը: Զեկույցի համաձայն, այդ ժամանակահատվածում Չինաստանը կշարունակի 30 օդանավակայանների կառուցման աշխատանքներն, ինչպես նաև կկառուցի ևս 44 քաղաքացիական նշանակության օդանավակայան, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Գլխավոր ավիացիոն մարմնի հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանի իշխանությունները կշարունակեն զարգացնել երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը:
Սպասվում է, որ 2020թ.-ին չինական ուղևորահոսքերը կավելանան՝ կազմելով օրական 720 մլն մարդ, իսկ բեռնափոխադրումների քանակը՝ 142 մլն տոննա:
Ուղևորների նշված քանակը սպասարկելու համար անհրաժեշտ կլինեն 7 հազար օդաչուներ և 5 հազար ինքնաթիռներ: