Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին քվեարկել է Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրատեղամասում:
Բակո Սահակյանը նշել է, որ նոր սահմանադրության հանրաքվեն առաջընթաց քայլ է մեր պետականաշինության ոլորտում՝ համոզմունք հայտնելով, որ այն, ինչպես մեր երկրում բոլոր նմանատիպ միջոցառումները, կանցնի ազատ և թափանցիկ, միջազգային նորմերին ու դրույթներին համապատասխան: