Փետրվարի 17-ին «Երիտասարդական հարթակ» ծրագրի մասնակիցները քննարկել են ՀՀ ռազմական պոտենցիալը, Ապրիլյան պատերազմից հետո փոփոխությունները բանակում:
Քննարկմանը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ով պատասխանել է մասնակիցների հարցերին: Անդրադարձ է կատարվել ՀՀ կողմից ձեռք բերվող սպառազինությանը, դրա նշանակությանը, ինչպես նաև տեղեկատվական պատերազմին:
Նշենք, որ «Երիտասարդության հարթակ» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:
«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: