Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այցի մանրամաները շաբաթ օրը Մոսկվայում քննարկել են Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մամեդյարովի մոսկովյան այցի հստակ ժամկետներն ու օրակարգն առայժմ չեն հրապարակվում:
«Բացի այդ, Ադրբեջանն ու Մոսկվան ապրիլի 4-ին պատրաստվում են նշել դիվանագիտական հարաբերություների հաստատման 25-ամյակը», - հաղորդում է «Թուրան» գործակալությունը: