Հնդկաստանում «հանգուցյալը» վերակենդանացել է իր իսկ հուղարկավորության ժամանակ, հայտնում է lenta.ru-ն:
17-ամյա Կումար Մարևադի վրա հարձակվել էր թափառական շուն, ինչից հետո նրան ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էին տեղափոխել: Որոշ ժամանակ տղայի ծնողները, չկարողանալով իրենց թույլ տալ թանկարժեք բուժում, որոշել էին տղային տուն տանել: Տանը տղայի մոտ կենդանության ոչ մի նշան չտեսնելով՝ Կումարի ծնողներն ու հարազատները նրան մեռած են համարել և որոշել են անմիջապես հուղարկավորությունը կազմակերպել, սակայն տղան ճանապարհին անսպասելիորեն կյանքի նշաններ է ցույց տվել: Կումարը բացել է աչքերն ու սկսել արագ շնչել: Դրանից հետո տղային նորից հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկները նրա մոտ մենինգոէնցիֆալիտ են ախտորոշել: