Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շարժայում ընթացող շախմատի «Գրան Պրի» մրցաշարի երրորդ տուրում նույնպես կես միավոր վաստակեց: Այս անգամ նրա մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկն էր, հաղորդում է Armnoc.am-ը:
Ոչ-ոքի ավարտվեցին նաև Մաքսիմ Վաշյե-Լագրավ-Շախրիյար Մամեդյարով, Մայքլ Ադամս-Պավել Էլյանով, Դին Լիրեն-Ջոն Լյուդվիգ Համմեր, Ֆրանցիսկո Վալյեխո Պոնս-Յան Նեպոմնյաշչի, Հոու Յիֆան-Դմիտրի Յակովենկո, Ալեքսանդր Ռյազանցու-Լի Չաո, Եվգենի Տոմաշևսկի-Սալեհ Սալեմ պարտիաները:
Տուրի միակ հաղթանակը գրանցվեց Հիկարու Նակամուրա-Ռիչարդ Ռապպորտ դիմակայությունում, որտեղ առավելությունը ամերիկացի Նակամուրայի կողմն էր:
Միանձնյա առաջատարը Վաշյե-Լագրավն է (2,5 միավոր): Երկու միավորով նրան հետևում են Ադամսը, Մամեդյարովը և Նակամուրան:
Հայ շախմատիստը 1,5 միավորով եզրափակում է տասնյակը:
Այսօր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղալու է ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցևի հետ: