Ստոկհոլմի Ռինկեբյու շրջանում մի քանի տասնյակ երիտասարդներ անկարգություններ են հրահրել, գրում է Aftonbladet թերթը։
Անհայտ անձիք գիշերը հրկիզել են 8 ավտոմեքենա և թալանել ու ջախջախել խանութները։ Ծեծի է ենթարկվել 2 մարդ, այդ թվում առևտրի կենտրոններից մեկի սեփականատերը։
Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, անկարգությունների մասնակիցները սկսել են նրանց ուղղությամբ քարեր նետել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված են եղել նախազգուշական կրակոցներ արձակել։ Իրավապահներից մեկը տուժել է. նետված քարերից մեկը դիպչել է նրա ձեռքին։
Նշվում է, որ այդ շրջանում շատ ներգաղթյալներ են բնակվում։