ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակել է թոշակի անցած գեներալ-լեյտենանտ Ռեյմոնդ ՄքՄասթերին, ում ընտրությունն անհասկանալի է շատերի համար:
Ինչպես նշում է BBC-ին, ՄքՄասթերը հայտնի է իշխանությունների դեմ հնչեցրած իր քննադատություններով: Շատերի համար պարզ չէ, թե ինչ գործ ունի ՄքՄասթերը Վաշինգտոնում, որտեղ քննադատությունն առանձնապես չի ողջունվում:
«Ռազմական շրջանակներում նա խիստ հարգված անձ է, և մեզ համար մեծ պատիվ է նրա հետ աշխատելը: ՄքՄասթերը շատ տաղանդավոր է և հսկայական փորձ ունի»,- հաղորդել է Թրամփը: