Մալայզիայում անցած շաբաթ սպանված Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբայր Կիմ Չեն Նամն իշխանությամբ չէր հետաքրքրվում և խելացնոր (պարանոյիկ) էր: Այս մասին բրիտանական The Guardian թերթում հրապարակված հարցազրույցում նշել է Կիմ Չեն Նամի մտերիմ ընկեր Էնթոնի Սահակյանը. նրանք միասին սովորել են շվեյցարական միջազգային դպրոցում: Վերջին անգամ ընկերները տեսնվել են, երբ Կիմ Չեն Նամը մի քանի ամիս առաջ ժամանել էր Ժնև:
«Մենք քննարկում էինք գործող ռեժիմը, նրա եղբորը և ԿԺԴՀ-ում տեղի ունեցող իրադարարձությունները: Ես կարող եմ ստույգ ասել մի բան. նա երբեք իշխանությամբ չէր հետաքրքրվում», - հայտարարել է Սահակյանը: Ըստ ընկերոջ՝ Չոն Նամը միշտ էլ ապրել է այն վախով, որ կրտսեր եղբայրն իրեն ընկալում է որպես ուղղակի սպառնալիք իր իշխանությանը:
«Նա վախենում էր, դա համընդգրկուն վախ չէր, բայց նա պարանոյիկ էր: Նա քաղաքական առումով կարևոր դեմք էր»,- հավելել Է Սահակյանը: