Ալիևն իր կնոջը նշանակել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ

13:04     21 փետրվարի, 2017

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի ստորագրել է իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակելու վերաբերյալ հրամանագիր, հայտնում է Trend գործակալությունը:

Հաղորդվում է, որ Ալիևն արդեն կնոջը ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդին:

Հիշեցնենք, որ առաջին փոխնախագահի պաշտոնն Ադրբեջանում ներդրվել է բոլորովին վերջերս՝ 2016 թվականի սեպտեմբերին կայացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում:


© armedia.am