Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը չեղարկել է Լիբանանի գերագույն մուֆթիի հետ հանդիպումը, քանի որ ինքը հրաժարվել է հանդիպման ժամանակ գլխաշոր կրել, հաղորդում է Reuters-ը:
«Կարող եք փոխանցել իմ հարգանքը գերագույն մուֆթիին, բայց ես չեմ ծածկի գլուխս»,– փոխանցում է Լը Պենի խոսքերը գործակալությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Լը Պենի հետ Լիբանանի վարչապետ Սաիդ Հարիրիի ու նախագահ Միշել Աունի՝ Բեյրութում կայանալիք հանդիպման մասին։