Ռուսական «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի խոսքով՝ Թուրքիան շարունակում է քննարկումներ անցկացնել Ռուսաստանի հետ` ռուսական «S-400» տեսակի հակաօդային պաշտպանական համակարգերի գնման թեմայով։
Ինչպես հաղորդում է Թուրքական «Haber.sol» լրատվական կայքը՝ հղում կատարելով «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը՝ վերջինս շեշտել է, որ ներկա պահին կողմերը քննարկումներ և աշխատանքներ են իրականացնում ֆինանսական հարցերի շուրջ, փոխանցում է Ermenihaber-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2016թ. Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն ավելի վաղ ասել էր, որ Թուրքիան ՀՕՊ համակարգերի կարիքը վերացնելու համար, բանակցում է Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ նշել էր, որ Թուրքիան այդ հարցով բանակցություններ է վարում ոչ միայն Ռուսաստանի, այլև տարբեր երկրների հետ: Ըստ նրա` Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի հետաքրքրությանը S-400-ների նկատմամբ: