Թուրքիայի համշենցիները Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ Ստամբուլում կերգեն հայրենի բարբառով: Այս մասին փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով «Ակօսը»-ին:
Այսօր՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ, համշենական «Վովա» խումբը համշենական երգի երեկո կկազմակերպի Ստամբուլի ակումբներից մեկում:
«Վովա» խմբի անդամները 2005թ.-ին թողարկված համանուն ալբոմի համար ձայնագրել են Համշենի բարբառով երգված 13 ժողովրդական երգ, որոնց մեծ մասը մինչ այդ մոռացված էր ու անծանոթ համշենցիների երիտասարդ սերնդին: