Իր վերջին ելույթի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ցուցադրել է թուրքական ազգայնական հայտնի «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը:
Ինչպես հաղորդում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականին Թուրքիայի վարչապետը կրկին կոչ է արել ժողովրդին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ աջակցել կառավարման նախագահական համակարգին անցման առաջարկին:
Յըլդըրըմն այդ առաջարկին դեմ դուրս եկողներին համեմատել է «քուրդ ահաբեկիչների» և հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող «գյուլենականների» հետ: