Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդի թոռնուհի Նիլհան Օսմանօղլուն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում նկարահանվող հեռուստասերիալների առնչությամբ, որոնցում ներկայացված է օսմանյան շրջանը, սուլթանների կյանքն ու ներքին պալատական խնդիրները:
Ինչպես հաղորդում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականին Օսմանօղլուն դժգոհել է, որ իր նախնիների կերպարն այդ սերիալներում աղավաղվում է և որ երիտասարդ սերնդին սխալ պատկերացում է տրվում օսմանյան սուլթանների ապրելակերպի մասին:
Նա իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ տարբեր երկրներում կազմակերպված կոնֆերանսների ժամանակ Օսմանյան կայսրության պատմության մասին իրեն ուղղված հարցերը հիմնականում լինում են այդ ֆիլմերի հետ կապված: