Թուրքական Չորում քաղաքի ղեկավար Նեջեմդին Քըլըչը հայտարարել է, որ Թուրքիայում անօրինական հիմունքներով ապրում և աշխատում են մոտ մեկ միլիոն հայ, հայտնում է corumhakimiyet.net-ը:
«Եթե 10 տարի առաջ մենք տարանցիկ երկիր էինք անօրինական միգրանտների համար, այսօր Թուրքիան վերջնական նպատակ է: Այսօր Թուրքիայում ապրում են կովկասյան ծագման 2 միլիոն մարդ: Նրանցից մոտ մեկ միլիոնը հայեր են: Այդ մարդիկ Թուրքիայում անօրինական են աշխատում», - ասել է Նեջեմդին Քըլըչը: