Վերջին շրջանում Բելառուսի և Ադրբեջանի մերձեցումը՝ ի վնաս Հայաստանի հետ հարաբերությունների, պատահականություն չէ: Լուկաշենկոն, սիրաշահելով Ադրբեջանին ի վնաս Հայաստանի, ցուցադրում է հետաքրքրության բացակայություն Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի հանդեպ: Այս մասին Carnegie Europe-ում հրապարակված իր հոդվածում գրում է Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը:
Նրա կարծիքով Մինսկի կողմից Ռուսաստանի քաղաքացի Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին պայմանավորված է Լուկաշենկոյի և ռուսական ղեկավարության լարված հարաբերություններով:
Փորձագետը կարծում է, որ Բելառուսի նախագահը սկսել է հարաբերություններ ընդլայնել ԱՊՀ այնպիսի երկրների հետ, որոնք չեն անդամակցում Մոսկվայի համար առաջնային տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներին և պահպանում են հավասարակշռությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև: