Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը РИА Новости-ին տված հարցազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցների հաղորդումները Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանում ‹‹Նեբո-Մ›› ռադարային համալիրների տեղակայման մասին:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քաղաքականությունը կայանում է նրանում, որպեսզի չհաստատել կամ չհերքել ռազմավարական կամ տարաշրջանում ուժերի հարաբերակցությունը լրջորեն փոփոխող սպառազինության առկայությունը մեր երկրի տարածքում մինչ այն պահը, երբ մենք այն անհրաժեշտ կհամարենք: Այսինքն, ինչ որ մի պահի, երբ անհրաժեշտ լինի, ճիշտ այնպես, ինչպես և ՙՙԻսկանդերներիՙՙ պարագայում, կսկսենք տալ տեղեկատվություն զենքի այլ տեսակների վերաբերյալ ևս», - նշել է նախարարը: