Հայաստանը բարձր է գնահատում ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք գոհ ենք ՀԱՊԿ-ից: Այդ դիրքորոշումը հստակ արտահայտվում է Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունում: Այդ դիրքորոշումը հստակ հնչեցվել է ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից», - նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանը եղել և շարունակում է լինել այդ կազմակերպության շրջանակներում իրականացվող նախաձեռնություններում առաջատարներից մեկը: Միևնույն ժամանակը նախարարը ընդգծել է կառույցում խնդիրների առկայությունը՝ մասնավորապես արտաքին քաղաքականության անհամաձայնեցվածությունը: «ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշումն երկկողմ հարաբերություններում կամ այլ միջազգային կառույցներում նրանց քվեարկությունը և նախասիրությունների առումով կան մի շարք հարցեր, ինչը մեզ և մեր հասարակությանը շատ է մտահոգում», - ասել է Սարգսյանը: