Այսօրվանից Apple Store-ում կհայտնվի նոր հայկական հավելված «Pic Pen Coloring Book»-ը՝ նախատեսված երեխաների համար:
Pic Pen-ը «ներկիր ինքդ» սկզբունքով գունազարդման խաղ է, որը տարբերվում է գունազարդման գործիքների բազմազանությամբ և էմոցիոնալ նկարներով: Հավելվածը բաղկացած է 6 թեմատիկ աշխարհներից, որոնցից յուրաքանչյուրում առկա են 24 նկարներ և 120 գույներ: Հետագայում թեմատիկ աշխարհները անընդհատ կատարելագործվելու են, ստեղծվելու են նորերը:
Որպես հավելվածի առավելություն նշվում է գործընթացի հեշտությունը, որը թույլ չի տալիս գունազարդման ընթացքում դուրս գալ եզրագծերից: Սա հատկապես կարևոր է փոքրիկների համար, որոնք կօգտվեն հավելվածից:
Խաղը նախատեսված է մինչդպրոցական տարիքի երեխաների համար, սակայն փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ Pic Pen-ը հետաքրքրում է նաև մինչև 10 տարեկան երեխաներին:
Խաղի ողջ ընթացքն ուղեկցվում է հատուկ հավելվածի համար ստեղծվա երաժշտությամբ: