Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինն առաջարկել է զրկել Ռուսաստանին վետոյի իրավունքից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
«ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է արդյունավետ արձագանքի արյունահեղ հակամարտություններին, անկախ հակամարտության կողմի հնարավոր անդամակցությունից»,- հայտարարել է Կլիմկինը ԱԽ նիստում:
Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, վետոյի իրավունք ունեն, որը հնարավորություն է տալիս արգելափակել կազմակերպության ցանկացած բանաձև:
Կլիմկինը հիշեցրել է, որ ըստ ՄԱԿ-ի Կանոնադրության, հակամարտության կողմ հանդիսացող երկիրը պետք է ձեռնպահ մնա որոշումներ կայացնելիս: Ըստ արտգործնախարարի՝ այդ կետն անտեսվում է, ինչն անթույլատրելի է: