Ինչպես հաղորդում է ռուսական TASS գործակալությունը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Հայաստան այցելելու հրավերը:
«Հայաստանի ԱԳ նախարարն ինձ հրավիրել է Հայաստան: Ես ընդունել եմ հրավերը»,- ասել է Լավրովը Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին և ավելացրել, որ այցի ժամկետները առանձին կհստակեցվեն:
Բացի այդ, Լավրովն ու Նալբանդյանը քննարկելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գալիք այցը Մոսկվա:
«Այս այցը կարևոր է նրանով, որ տեղի է ունենում Ռուսաստան մեր նախագահի պաշտոնական այցի նախաշեմին: Կարծում եմ, որ մենք կքննարկենք այդ այցի նախապատրաստման հարցերը»,- ասել է Նալբանդյանը: