Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները փետրվարի 23-ից կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ցանկանում եմ գոհունակություն հայտնել այն փաստի առթիվ, որ վաղվանից ուժի մեջ են մտնում առանց մուտքի արտոնագրի համաձայնագրի փոփոխությունները, որոնց համաձայն ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Հայաստան իրենց ներքին անձնագրերով», - հայտնել է Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում: