Անկարայի արդարադատության պալատը բնական ու արդարացված է համարել Էրդողանի ազգայնական բառապաշարը:
Նշենք, որ Թուրքիայի աշխատանքի կուսակցությունը (EMEP) դատի էր տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիին` մեղադրելով նրանց իրենց ելույթներում ժողովրդի շրջանում քեն ու ատելություն սերմանելու համար:
Ինչպես հաղորդում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականին դատարանը նշել է, որ նման խոսելաոճն ընդամենը տվյալ ժամանակաշրջանի պարտադրանքն է: