Անթալիայում վերակենդանացման բաժնի աշխատակիցները պարել են հիվանդների ներկայությամբ (տեսանյութ)
Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում հայտնված տեսանյութը, որում Անթալիայի մասնավոր հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժնի աշխատակիցները հիվանդների մոտ պարում են:
Ինչպես հաղորդում է թուրքական «Hurriyet»-ը` դեպքը տեղի է ունեցել դեռևս 2013 թվականին, մինչդեռ տեսանյութը նոր է հայտնվել կայքերում:
Նշվում է, որ հիվանդանոցի տնօրենը հայտարարություն է տարածել այն մասին, որ տեսանյութում երևացող բժիշկները դեպքից կարճ ժամանակ անց ազատվել են աշխատանքից: