Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի երեք անդամների նկատմամբ` կապված այն բանի հետ, որ նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղ սահմանադրական հանրաքվեն վերահսկելու համար: Այդ մասին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունում:
«Ադրբեջանը հայտարարել է միջազգային հետախուզում Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ Լեռնային Ղարաբաղում «հանրաքվեն» վերահսկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունում՝ նրանց նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում Ինտերպոլի միջոցով: