Ջոն Մաքքեյնը գաղտնի այցելել է քրդերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Կոբանի քաղաք, որտեղ հանդիպել է ամերիկացի զինվորականների և քրդերի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է ԻՊ-ի դեմ պայքարին վերաբերող հարցեր, մասնվորապես, Ռաքքայում ծայրահեղական իսլամիստներից ազատվելու միջոցները, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրիներին:
Տեղեկատվության համաձայն՝ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի ղեկավար Մաքքեյնը Սիրայից մեկնել է Անկարա, որտեղ հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: