Գուտերեշն առաջարկել է ՄԱԿ կազմում ահաբեկչության դեմ պայքարի վարչություն ստեղծել

14:23     23 փետրվարի, 2017

Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի Գլխոավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստին ելույթ ունենալով՝ կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդես է եկել «նոր հակաահաբեկչական վարչություն» ստեղծելու նախաձեռնոթյամբ, որը կգլխավորի գլխավոր քարտուղարի նոր տեղակալը, փոխանցում է РИА Новости-ն:

«Մեր նպատակն է նոր գործընկերություն ստեղծել անդամ երկրների հետ ահաբեկչական սպառնալիքին հակազդելու համար, որին պետք է արձագանքել անհապաղ»,- ասել է Գուտերեշը։

Նա խնդրել է անդամ երկրների ներկայացուցիչներին գրավոր կամ բանավոր ներկայացնել իրենց պատկերացումներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

Ներկայումս ՄԱԿ-ում գոյություն ունի Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական կոմիտեն։ Այն ստեղծվել էր 2001 թվականին՝ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։


© armedia.am