ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով, ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-ից 28-ը Սոչիում կմասնակցեն զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Զինվորականների համաշխարհային խաղերն անցնում են չորս տարին մեկ անգամ: Ռուսաստանն առաջին անգամ է ընդունում այդ խաղերը: Ակնկալվում է մոտ 1000 մարզիկի մասնակցություն աշխարհի 26 երկրից: