Կոնգոյում խռովարարները մեկ միլիոն դոլար են պահանջել վրացի օդաչուի համար

12:05     23 փետրվարի, 2017

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում խռովարարները գերի են պահում Վրաստանի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետին և նրա համար մեկ միլիոն դոլար են պահանջում, հայտնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Վերջինիս տվյալներով՝ հունվարի 27-ին ապստամբները խփել են երկու ուղղաթիռ, որոնցից մեկը վարում էր Սոսո Օսուրաուլին, և նրան պատանդ են վերցրել:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ առայժմ որևէ տեղեկատվություն չունեն այդ միջադեպի վերաբերյալ:


© armedia.am