Հայաստանի ոստիկանությունում չեն հաստատում տեղեկությունն այն մասին, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների՝ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենա Թեոխարուսի (Կիպրոս) եւ Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարվել:
Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին հայտնել է, որ ներկայումս Ինտերպոլում նման տվյալներով անձինք հետախուզման մեջ չեն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել էր, թե իբր Ինտերպոլի միջոցով այս պատգամավորները հետախուզվում են՝ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: