Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը նշել է, որ Ադրբեջանական քարոզչամեքենան մարդկանց զգացմունքների վրա է խաղում քարոզչության և ստի միջոցով: Այս մասին հաղորդում է News լրատվակայքը՝ հղվելով իտալական agenparl.com կայքին:
«Խոսելով Խոջալուի վայրագությունների մասին՝ Ադրբեջանի դեսպանը չի հիշատակում, որ Խոջալուի բնակիչները դարձել են Ադրբեջանի այդ տարիների իշխանությունների ներքին քրեական քաղաքականության և իշխանությունը զավթել ձգտող Ադրբեջանի Ազգային ճակատ ուլտրաազգայնական շարժման զոհերը»,- նշել է ՀՀ դեսպանը:
Դիվանագետի հաղորդմամբ՝ Խոջալուի իրադարձությունները կազմակերպվել են նախագահ Այազ Մութալիբովին տապալելու նպատակով: Այս մասին Վիկտորիա Բաղդասարյանի խոսքով, հայտնել է հենց ինքը՝ Այազ Մութալիբովը իր հրաժարակնից մեկ ամիս հետո չեխ լրագրող Դանա Մազալովայի հետ հարցազրույցում:
Դեսպանի խոսքով՝ ցավոք, ադրբեջանական քարոզչամեքենայի նպատակը քարոզիչները նոր սերունդի մեջ հայերի նկատմամբ էլ ավելի շատ ատելություն սերմանելն է. «Նրանք նման սուտ տեղեկություններ են տարածում նաև Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և այլ վայրերում հայ ժողովրդի նկատմամբ իրենց իրագործած վայրագություններից ուշադրությունը շեղելու նպատակով»:
Նրա խոսքով՝ ադրբեջանական քարոզչությունը հետևյալ ռազմավարության վրա է հիմնված՝ «եթե խոշոր սուտ ես ասել և շարունակում ես այն կրկնել, մարդիկ ի վերջո դրան կհավատան»: