ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը Կառավարության՝ փետրվարի 23-ի նիստին ներկայացրեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների շրջանակներում իրականացվող մի շարք քայլեր: Այս մասին հաղորդում է Politik լրատվակայքը:
Վարչապետի այն հարցին՝ թե քաղաքացիների համար ի՞նչ է փոխվել, փոխոստիկանապետը նշեց, որ թեթևացվել է վարչական բեռը, դյուրացվել են բոլոր փողոցային երթևեկության կանոններն այնտեղ, որտեղ հնարավոր է դա իրականացնել, տրանսպորտային հոսքերն ենք ավելի հստակ վերահսկվում:
Վարչապետը փորձեց ճշտել. «Վարչական բեռը որ ասում եք՝ թեթևացնում եք, ի՞նչ նկատի ունեք»: Եղիազարյանը պարզաբանեց, որ նախկինում, երբ չվճարված տուգանքների վրա 50 տոկոս տույժ էր ավելացվում, հիմա այդ տույժի չափը նվազեցվում է երկու անգամ, այսինքն՝ դառնում է 25 տոկոս:
«Նվազեցնու՞մ ենք, թե՞՝ հանում»,- ճշտող հարց ուղղեց վարչապետը: կարեն Կարապետյանը հորդորեց տուգանքների տույժերը հանել, քանի որ նրա խոսքով՝ քաղաքացիներին դա է հետաքրքրում: Եղիազարյանը, ի վերջո, փաստաթղթում նկատեց, որ տույժերը հանվում են:
Կարեն Կարապետյանը ոստիկանությանը կոչ արեց բարեփոխումների մասին հնարավորինս իրազեկել քաղաքացիներին, որ հասկանան՝ ինչ է փոխվել: