Ադրբեջանում արգելել են թուրքական Fox TV–ի հեռարձակումը հեռուստաընկերության մեկնաբան Ֆաթիհ Փորթաքալի՝ Մեհրիբան Ալիևայի նշանակումը քննադատող ելույթից հետո։
Թուրքական Fox TV–ի հեռուստամեկնաբան Ֆաթիհ Փորթաքալը, լսելով, որ Ադրբեջանում արգելել են Fox TV-ն, ասել է. «Ինչ որ պետք է ասեի, հեռուստաէկրանին ասել եմ։ Ավելացնելու ոչինչ չունեմ», փոխանցում է News.am-ը:
Նշենք, որ Fox TV–ի մեկնաբան Ֆաթիհ Փորթաքալը Ադրբեջանի նախագահի կողմից կնոջը առաջին փոխնախագահ նշանակելու հետ կապված լուրը ծաղրելով է ներկայացրել՝ շեշտելով, թե Ադրբեջանում հորից որդուն անցնող կիսանախագահական համակարգ է։