Մեկնարկել է Կարեն Կարապետյանի առաջին այցը Վրաստան

17:47     23 փետրվարի, 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։

«Որպես ՀՀ վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը Վրաստան»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կարապետյանը: 

Հայաստանի վարչապետը  մեկնել է Թբիլիսի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով։ Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և վարչապետի հետ:

Երկօրյա այցի ընթացքում քննարկման առարկա են լինելու երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները:

Վարչապետի հետ միասին Թբիլիսիում ընթացող բանակցություններին կմասնակցեն տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և առողջապահության նախարարները, ինչպես նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:


© armedia.am