Մալայզիայի ոստիկանությունը հայտնել է, թե ինչով են թունավորել Կիմ Չեն Նամին

11:07     24 փետրվարի, 2017

Մալազիական ոստիկանությունը հայտնել է, թե ինչ թույնի միջոցով են սպանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբորը:

Հաղորդվում է, որ Կիմ Չեն Նամին սպանել են նյադակաթվածային ուժեղ ազդեցությամբ VX գործակալի միջոցով, որը ՄԱԿ-ի դասակարգմամբ համարվում է քիմիական զենք:

Կիմ Չեն Նամը սպանվել էր փետրվարի 13-ին Կուալա-Լումպուրի օդանավակայանում։ Նրա սպանության մեջ կասկածվող կանանցից մեկի մոտ սկսել են ի հայտ գալ այդ թույնով թունավորվելու աղտանիշներ:


© armedia.am