ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ընդարձակել ԱՄՆ-ի միջուկային զինանոցը: Այս մասին նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում:
Թրամփի խոսքերով՝ Միացյալ Նահանգներն այդ հարցում ետ է մնացել, սակայն նա մտադիր է հասնել նրան, որ «ԱՄՆ-ը լինի բարձունքում»:
Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սպեյսերը հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը մտադիր չէ զիջել իր միջուկային առավելությունն որևէ մեկին»: