Գերմանիայում կանցլերի թեկնածուին մեղադրում են մեքենայությունների մեջ

12:31     24 փետրվարի, 2017

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցին մեղադրում են ֆինանսական մեքենայությունների մեջ Եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնը ստանձնած ժամանակ: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, մեղադրանքներն առաջադրել է բյուջեի վերահսկման հարցերով զբաղվող Եվրախորհրդարանի կոմիտեի նախագահ Ինգե Գրեսլեն:

Այժմ Մեքենայությունների դեմ պայքարի եվրոպական գերատեսչությունը ստուգում է՝ արդյոք Շուլցի նախագահության օրոք պաշտոնի կասկածելի բարձրացումների և պարգևավճարների մասին հաղորդագրությունները բավարար հիմք են պաշտոնական հետաքննություն սկսելու համար:

Շուլցն դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել իր դեմ ուղղված հաղորդագրությունները:


© armedia.am