Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով առաջին քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն ժամանեցին փետրվարի 23-ին:
Որոշման ընդունման օրը «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի, տեղեկացնում է ՀՀ քաղավիացիայի վարչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՌԴ քաղաքացիների՝ ներքին անձնագրերով մուտքը ևս կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին։
ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով ՀՀ կարող են ժամանել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով: