6 երկրի ՄԱԿ-ում զրկել է ձայնի իրավունքից

14:16     24 փետրվարի, 2017

Անդամավճարները չվճարելու համար 6 երկիր ժամանակավորապես զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից: Այս մասին ասվում է համաշխարհային կառույցի տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ գլխավոր պարտատերը Վենեսուելան է, ով կարող է քվեարկություններին մասնակցել 24 մլն դոլար վճարելուց հետո: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում քվեարկելու իրավունքից զրկվել են նաև Կոբո Վերդին, Լիբիան, Պապուա Նոր Գվինեան, Սուդանը և Վանուատուն:

Նրանց իրավունքները կվերականգնվեն առանվազն երկու տարվա անդամավճար վճարելուց հետո, հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:


© armedia.am