Անցյալ տարվա տվյալներով՝ Չինաստանն առաջին անգամ Գերմանիայի կարևորագույն գործընկերն է դարձել՝ իր ետևում թողնելով առաջատար ԱՄՆ-ին, որն այժմ Ֆրանսիայից հետո զբաղեցրել է երրորդ տեղը, հայտնում է Reuters գործակալությունը:
Գերմանիայի և Չինաստանի միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016-ին հասել է 170 մլրդ եվրոյի: Իսկ Ֆրանսիայի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 167 մլրդ: Եռյակը եզրափակող ԱՄՆ հետ առևտրաշրջանառությունը կազմել է 165 մլրդ եվրո:
Սակայն 2015-ին Միացյալ Նահանգները Գերմանիայի գլխավոր առևտրային գործընկերն էր: