ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը վաճառքի է հանել Գերմանիայում՝ Բավարական Ալպերում գտնվող իր առանձնատունը:
Մոտ 10 տարի առաջ Գորբաչովի ընտանիքի գնած այս առանձնատունը կարող է հետաքրքրել միայն բավական ունևոր մարդականց, քանզի այն գնահատել են 7 միլիոն եվրո:
Եռահարկ առանձնատունը մոտ 600 քառ. մետր է, իսկ հարակից հողամասը՝ մոտ 2500 քառ.: Այն կառուցվել է դեռևս 1908 թվականին և 17 սենյակ ունի: Վերջին անգամ Գորբաչովն առանձնատուն էր այցելել շուրջ երեք տարի առաջ դստեր և թոռնիկի հետ: