Փետրվարի 16-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների կայացած համաժողովի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը կոչ է արել ՆԱՏՕ-ին ավարտել Թուրքիայից փախստականների անօրինական հոսքը կանխելու նպատակով Էգեյան ծովում 2016-ի փետրվարին սկսած առաքելությունը:
Ինչպես հաղոդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sondakika.com» լրատվական կայքին Թուրքիան 2017-ի սկզբից է սկսել համառորեն կոչ անել ՆԱՏՕ-ին է ավարտել իր առաքելությունը ծովում:
Նշենք,որ Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի` փախստականների անօրինական անցումների դեմ պայքարի առաքելությունը սկսվել է 2016 թվականի փետրվարից Թուրքիայի և Գերմանիայի նախաձեռնությամբ: Սակայն վերջին ամիսներին Թուրքիան այլևս չի ցանկանում, որ օտարերկրյա նավերն իր տարածքային ջրերում հերթապահություն իրականացնեն, քանի որ, ըստ թուրքական կողմի, այդ առաքելությունը դարձել է անարդյունավետ: