Ինչպես հայտնում է Akunq.net-ը՝ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան 1915 թ. հունիսի 2-ին ծածկագիր-հեռագիր է հղել Անկարայի նահանգապետարան` ձերբակալված և Այաշ աքսորված հայ մտավորականներին Դիարբեքիրի ռազմական դատարան հանձնելու հրահանգով: Չնայած այս հեռագրին` 1915 թ. օգոստոսի կեսերին, նույն Թալեաթի հրահանգով և Անկարայի փոխնահանգապետ Աթըֆի հրամանով, Այաշ աքսորված հայ մտավորականները, առանց դատական որևէ որոշման, սպանվել են` քարկոծվելով և սվինահար արվելով:
Սույն փաստաթուղթն օսմանյան արխիվում գտել, արևմտահայերեն է թարգմանել և Akunq.net-ին է տրամադրել ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Հակոբյանը: