Մարգարեթ Թեթչերի Լոնդոնում գտնվող բնակարանը դրվել է վաճառքի

18:13     24 փետրվարի, 2017

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի Լոնդոնում գտնվող բնակարանը, հանվել է վաճառքի:109 քառ․ մ մակերեսով բնակարանը գտնվում է Չելսի թաղամասում ու առաջարկվում է 1․2 մլն ֆունթ սթերլինգով, հայտնում է News լրատվակայքը:

Բնակարանի տիրոջ անունը չի նշվում: Ռիելթոր ընկերությունը նշում է, որ բնակարանը «կապիտալ վերանորոգման կարիք ունի»:

Մարգարեթ ու Դենիս Թեթչերները այդ բնակարան էին տեղափոխվել 1951-ին:  


© armedia.am