Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի Լոնդոնում գտնվող բնակարանը, հանվել է վաճառքի:109 քառ․ մ մակերեսով բնակարանը գտնվում է Չելսի թաղամասում ու առաջարկվում է 1․2 մլն ֆունթ սթերլինգով, հայտնում է News լրատվակայքը:
Բնակարանի տիրոջ անունը չի նշվում: Ռիելթոր ընկերությունը նշում է, որ բնակարանը «կապիտալ վերանորոգման կարիք ունի»:
Մարգարեթ ու Դենիս Թեթչերները այդ բնակարան էին տեղափոխվել 1951-ին: