Գերմանիայում թուրքական համայնքը հայտնել է, որ քաղաքական արշավ է սկսում սահմանադրական փոփոխությունների դեմ, որոնցով նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգի։
News-ի հաղորդմամբ՝ Գերմանիայում ապրող Թուրքիայի քաղաքացիները հորդորում են ապրիլի 16-ին դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին:
«Թուրքական համայնքը մերժում է բոլոր այն քայլերը, որոնք նպաստում են երկրում միանձնյա կառավարման հաստատմանը»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։ Կազմակերպության կարծիքով սահմանադրական փոփոխությունները «Թուրքիային կհեռացնեն բոլոր ժողովրդավարական նորմերից»։