Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական անգամ հարձակում կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել, հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը:
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը սահմանին և ապատեղեկատվություն տարածում: Անցած գիշերվա կորուստներից հետո կրկին ապակողմնորոշելով սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը, ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հայկական կողմի «հարձակումների» մասին:
Հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից: Սահմանին իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: